Լրահոս
Օրվա լրահոսը

Չափավոր խմելը նվազեցնո՞ւմ է շաքարախտի վտանգը

Նոյեմբեր 26,2011 20:05

Միջին տարիքի կանայք, որոնց ուտելիքը պարունակում է շատ ածխաջրեր՝ ըստ Foxnews-ի վկայակոչած նոր հետազոտության, կարող են նվազեցնել շաքարախտը՝ չափավոր օգտագործելով ալկոհոլ:

Հետեւելով ավելի քան 80 հազար կանանց 26 տարվա ընթացքում՝ հետազոտողները պարզել են, թե նրանց համար, ովքեր գործածում են այնպիսի ածխաջրեր, ինչպիսիք են սպիտակ հացը, կարտոֆիլը եւ քաղցր ըմպելիքները, մի 30 տոկոսով ցածր է շաքարախտի զարգացման վտանգը, քան այն կանանց համար, ովքեր ուտելիքի համանման նախասիրություններ ունեն եւ չեն օգտագործում ալկոհոլ:

«Եթե դուք գործածում եք ածխաջրային սննդակարգ՝ առանց օգտագործելու ալկոհոլ, շաքարախտի զարգացման վտանգն աճում է 30 տոկոսով,- ասել է դոկտոր Ֆրենք Հուն, որը դասավանդում է Բոստոնի Հարվարդի հանրային առողջության դպրոցում:-Սակայն եթե դուք գործածում եք ածխաջրային սննդակարգ, բայց նաեւ չափավոր քանակությամբ խմում եք ալկոհոլ՝ վտանգը նվազում է»:

Իսկ Ջիլ Կանալին, որը Կոլումբիայի համալսարանում ուսումնասիրում է շաքարախտը եւ մաս չի կազմել այս հետազոտական խմբին՝ զարմացել է դրա հայտնաբերումներից. «Ես երբեք չեմ նկատել հրապարակված գրականության մեջ, որ մի քանի բաժակ ալկոհոլ  խմելը կարող է ազդեցություն ունենալ գործածված ածխաջրերի եւ շաքարախտի վտանգի վրա»: Ըստ նրա՝ կան մի շարք գործոններ, որոնց չի անդրադարձել այս ուսումնասիրությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930