Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են սոցիալական ցանցերը

Նոյեմբեր 26,2011 18:38

Տեղեկատվական  անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին բլոգերները ճանաչում են իր Kornelij Glas  բլոգով:  2005 թվականից նա Livejournale-ում  վարում է այս բլոգը: Ստորև հարցազրույցում  ներկայացնում ենք նրա տեսակետը բլոգոսֆերայի ընկալումների և զարգացումների մասին:

 

Արդեն 6 տարի է` վարում եք այս բլոգը: Ի՞նչ եք կարծում բլոգը կարող է հանդես գալ որպես այլընտրանք ավանդական ԶԼՄ-ներին

–         Նախ պետք է տարբերակել զուտ անհատական բլոգները և այն բլոգները, որոնք վարում են, այսպես ասենք` «հանրության համար»: Պարզ է, որ երկրորդ տիպի բլոգները յուրահատուկ ԶԼՄ են և կարող են լինել տեղեկատվության աղբյուր, առավելևս, որ ինչ-որ  դեպքերում բլոգները կարող են լինել  ավելի օպերատիվ, այնպես որ բլոգը կարող է դառնալ այլընտրանքային տեղեկատվության աղբյուր:

 Ձեր բլոգը ո՞ր տիպին եք դասում

–         Ճիշտն ասած ինձ մոտ դա եղավ ինքնաբերաբար: Մինչև 2008 թվականի մարտի 2-20-ը ես մտածում էի, որ գրում եմ ծանոթ և մի քիչ էլ անծանոթ բլոգերների համար: Իսկ այդ օրերին հասկացա, որ ինձ կարդում են բոլորովին անծանոթ մարդիկ: Այնպես որ, ինքնըստինքյան, առաջին տիպի բլոգերից դարձա երկրորդ տիպի:

Որո՞նք  են համարվում լավ աշխատող բլոգներ: Այսինքն` կա՞ն ինչ-որ չափանիշներ

–         Չափանիշը նույնն է ինչ-որ ԶԼՄ-ում:  Օրինակ` ինչպես ենք իմանում տվյալ լրատվամիջոցը լա՞վն է, թե՞` ոչ: Ինքներս ենք կարդում, հետո նայում ենք, թե ինչ հղումեր կան, որքանով  է վստահելի  տեղեկատվությունը և այլն: Ինչ-որ սկզբունքային տարբերություն չկա, միայն կան տարբեր նյուանսներ:

Օրինակ` կան բլոգերներ, որոնք անանուն են, չեն ուզում բացահայտվել: Իրենց հանդեպ վստահությունը բնականաբար ավելի դժվար է ձևավորվում:

 Երբվա՞նից սկսեց ձևավորվել բլոգոսֆերան Հայաստանում:

–         Բլոգոսֆերան ՀՀ-ում ձևավորվել է 2006-2007 թթ-ին: Թափ ստացավ նախագահականի նախընտրականին: Իսկ լուրջ հասարակական ազդեցություն ունեցավ առաջին անգամ 2008-ի մարտի 2-20-ը, երբ համացանցը ֆիլտրվում էր, տպագիր մամուլը գրաքննվում, և մարդիկ հայտնաբերեցին ցանցում բլոգերների , որոնք ազատ գրում էին ամեն ինչից և դարձել էին լուրջ տեղեկատվության աղբյուրներ` փոխարինելով ԶԼՄ-ներին:

Հետևու՞մ եք արտասահմանյան բլոգերներին:

–         Իհարկե, իմ ընկեր բլոգերներից շատերը արտասահմանից են, ինչպես նաև` ընթերցողներիս երկու երրորդը:

Ի՞նչ տարբերություններ եք նկատում հայ բլոգերների հետ համեմատած:

–         Այդպես բարդ է ասել: Ամենուր բլոգերները իրենց ներքին խնդիրներից են գրում, կամ եթե գրում են ընդհանուր թեմաներից, երանգավորում այնուամենայնիվ լինում է:

Հայաստանում նախապայմաններ կա՞ն բլոգոսֆերայի զարգացման համար` որպես այլընտրանքային լրատվամիջոց:

–        Դե այդ ուղղությամբ որ գնանք կխճճվենք, քանի որ բլոգները և բլոգոսֆերան հենց դրանով են յուրահատուկ, որ կարող են ցանկացած ուղղությամբ զարգանալ: Բայց հայկական բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են հիմնականում սոցիալական ցանցերը, որոնք մարդկանց բլոգներից տանում են օրինակ` Ֆեյսբուք:

 

 

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930