Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացիները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի նաեւ իրենցից ու հայերից

Նոյեմբեր 26,2011 17:58

The Daily Star-ի այսօրվա համարում անդրադարձ կա Syriac League-ի հայտարարությանը, որն անբավարար է գնահատել այն, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց իր երկրի քուրդ ազգաբնակչությունից: Հայտարարության մեջ ասված է, որ  թեեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը թեկուզ ուշացած, բայց խղճի խայթ էր, ըստ խմբի՝ նման ազգային հաշտությունը չպետք է լինի ընտրովի:

Հիշեցնենք, որ Էրդողանը չորեքշաբթի ներողություն խնդրեց 1937-38թթ. Դերսիմում կոտորածի համար, որի զոհը դարձան 14 հազար քրդեր:

Syriac League-ը ցանկանում է, որ Էրդողանը համանման ներողություն խնդրի նաեւ սիրիացիներից եւ հայերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930