Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենք ոչ ոքից չենք վախենում, մենք մեր գործն ենք անում». ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սեւակ Խաչատրյան

Նոյեմբեր 26,2011 14:33

Ուսանողական խորհուրդը երգերի, պարերի համար չէ, այլ`բողոքների, առաջարկների և ուսանողի կողքին լինելու

 

Կան դասախոսներ, որոնք լսարան մտնելու իրավունք չունեն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է այդ մասին ասում: «Նոր առաջարկով ենք հանդես գալու ռեկտորատ ու անգամ կրթության նախարարություն,  որ ուսանողը ընտրի իր դասախոսին,- ասում է նա եւ ավելացնում,- մենք ոչ ոքից չենք վախենում, մենք մեր գործն ենք անում»: ՀՊՏՀ  ՈւԽ-ի նախագահը համարում է` ուսանողական խորհուրդը ուսանողների շահերի պաշտպանն է. «Եթե 800 ուսանողից  500-ը ցանկանա լուծում տալ որևէ խնդրին, ես չեմ հավատում , որ այն լուծում չստանա: Ժամանակին մեզ մոտ կար գրքավաճառություն: Դասախոսը քննությանը գալիս էր ցուցակներով. ով գիրքը գնել էր, իսկ գրքերը բավականին թանկ էին, նա ավելի լավ վերաբերմունքի էր արժանանում: Մի խումբ ուսանողների կողմից բարձրացվեց այս խնդիրը, դիմեցինք ռեկտորատ` դասախոսի անուններով: Խնդիրը ամբողջովին չլուծվեց, բայց այս երևույթը բավականին կրճատվեց »,- ասում է նա: Սևակը խոստովանում է`  ուսանողները ակտիվ չեն, իսկ ուսանողական խորհրդին  հարկավոր է ուսանողների աջակցությունը: Պատմում է` երբ ձևավորվում էր խորհուրդը շատ դասախոսներ ու ռեկտորատը դեմ էին. «Բայց Ռեկտորատի ողջունել-չողջունելը մեզ այնքան էլ չի հետաքրքրում»,- ասում է նա: Ներկայացնում է` ունեն ուսանողական մամուլ, որը տպագրում է «էկոնոմ +» ամսագիրը, այնտեղ միշտ լինում են անվանական դիտողություններ ու դժգոհություններ: Իրենք էլ իրենց կողմից են ռեկտորատին առաջարկներ ներկայացնում, ասում են` չեն ուզում լինի համալսարանից դուրս մնալու խնդիրը. «Եթե ես չեմ հանձնել քննությունը, ես փոխադրվում եմ հաջորդ կուրս: Մյուս տարի կգամ կվճարեմ մոդուլի համար. չհանձնեցի, մյուս տարի էլ կվճարեմ: Վերջում իմ դիպլոմի մեջ չի լինի տվյալ առարկայի գնահատականը»,- առաջարկում է Սեւակ Խաչատրյանը:

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդում գործում են հանձնաժողովներ. մամուլի և լրատվության հանձնաժողով, կազմակերպչական, ուսումնագիտական հանձնաժողով և այլն: Լուսինե Դադալյանը, ով Միջազգային կապերի հանձնաժողովի նախագահն  է, ասում է , որ այս հանձնաժողովը կապ  է պահպանում այլ համալսարանների հետ եւ ոչ միայն Հայաստանի, նաեւ` մեր երկրի սահմաններից դուրս: «Վերջերս կոնֆերանսից ենք վերադարձել, Ռաստով քաղաքում էր»,- ասում է նա:

Եթե ուսանողական խորհուրդը երգի, պարի համար է, ապա պետք է փակվի այդ կառույցը, ու բացվի համապատասխան խմբակներ, խոստովանում է Սևակը ու շարունակում. «Երգեր, պարերը ուսանողական խորհրդում 3-րդ, 4-րդ ական են: Խորհրդի առաջնային նպատակն է զբաղվել ուսանողի խնդիրներով, սոցիալապես ուսանողի կողքին լինել»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930