Լրահոս
Օրվա լրահոսը

«Խանգարում ես»` պատճառաբանել են բնակիչները եւ դուրս հանել շենքից

Նոյեմբեր 26,2011 13:14

«Մեղավոր են ծնողներս, որ ես հայտնվել եմ այս վիճակում: Նրանք իմ մասին չեն մտածել: Պիտի մտածեին խելքը գլխին ամուսին առնելու մասին»,- ասում է Անահիտ Միկիչյանը: 50-անց այս կնոջը կհանդիպեnք «Վերնիսաժի» կանգառում: Արդեն ամիսներ է, ինչ գիշեր-ցերեկ այնտեղ է: Ամուսինը լքել է ամուսնությունից շատ չանցած: Իր խոսքով, այդ ամիսների ընթացքում սոված է մնացել: Ամուսինը չի մտածել երեխա ունենալու և աշխատելու մասին, անընդհատ դուրս է հանել տնից:

«Հորս, մորս տունը պիտի կտակեին ինձ: Իբր թե ես համաձայն եմ եղել, որ այդ տունը ուրիշին վաճառեմ»,- պատմում է Անահիտը: Շենքերում չեն թողել, որ ապրի: «Խանգարում ես», պատճառաբանել են բնակիչները:
Ի տարբերություն մյուս անտունների` ինքը չի մուրում: Օրվա հացը վաստակում է թուղթ և շիշ հանձնելով: Ճիշտ է, ցանկանում է աշխատել, բայց առանց գրանցման` ո՞վ աշխատանքի կընդունի: Նա է այդպես ասում: Որտեղ էլ որ աշխատել է, խաբել են` խոստացել են տուն գնել, բայց չեն գնել:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930