Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները մրցեցին ինտելեկտուալ խաղում

Նոյեմբեր 26,2011 13:06

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում երեկ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-վիկտորինա, որը համախմբել էր ուսանողների՝ տարբեր բուհերից: Մասնակցում էին Երեւանի պետական համալսարանը, Բժշկական համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Երեւանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գեւորգ Բրուտյանը: Խաղավարը հնչեցնում էր հարցեր, որոնք պահանջում էին ոչ այնքան հաստատուն գիտելիքներ, որքան ճկուն ու տրամաբանող միտք: Առաջին խաղի ժամանակ հնչեց 12 հարց, յուրաքանչյուր հարցի համար հատկացվեց 1 միավոր ու 1 րոպե ժամանակ, իսկ պատասխաններն ընդունվում էին գրավոր տեսքով:

Հաղթողների եւ մասնակիցների համար կազմակերպիչները պատրաստել էին խրախուսական մրցանակներ եւ պատվոգրեր: Ինտելեկտուալ խաղը համատեղում էր ժամանցն ու օգտակարը, մասնակիցները ձեռք էին բերում գիտելիքներ հոգեւոր կյանքի մասին եւ ընդհանրապես: Ծրագրի նպատակն էր երիտասարդության շրջանում նպաստել ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, միջհամայնքային կապի ստեղծմանը, թիմային աշխատանքի ձեւավորմանը եւ խրախուսմանը:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930