Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսանկարը պիտի «հերքեն», թե՝ տեքստը

Նոյեմբեր 26,2011 12:58


Շամշյանին ծանուցել են, բայց՝ ինչպես

Եղվարդի խճուղի 1 հասցեով ստացվել է խորհրդավոր մի ծրար: Այն ուղարկվել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ծրարը բացելուց հետո այն փոխանցվել է «Առավոտ» օրաթերթին: Ինչո՞ւ թերթին, որովհետեւ այնտեղ է եղել մեր ֆոտոլրագրողի՝ Գագիկ Շամշյանի անունը:

Դատավորի գործավար Ա. Հասրաթյանի ստորագրությամբ դատական ծանուցագիր է ուղարկվել: Անկեղծ ասած պարզ չէ, թե ո՞ր դատավորի օգնականն է Ա. Հասրաթյանը: Ըստ այդ ծանուցագրի, տեղեկացվում է, որ Գագիկ Շամշյանը դեկտեմբերի 7-ին հրավիրվում է նշյալ դատարան, քանի որ նշանակվել է դատական նիստ: Ծանուցագրում նշվում է նաեւ հայցվորի մասին՝ Արամ Չատինյանի: Պարզ չէ, թե ինչո՞ւ ծանուցագրի հետ չի ուղարկվել հայցադիմումը: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին կետի, պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան պետք է ուղարկի հայցադիմումի պատասխանը: Այլապես, «պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչված փաստերի ընդունում»: Ծանուցագիրը չի «օգնում» հասկանալու, թե ֆոտոլրագրողը ո՞ր լրատվամիջոցի հետ կապված է «հրավիրվում» դատարան, ո՞վ է վարույթ ընդունել գործը, հայցապահանջում ի՞նչ է ներկայացվել, որպեսզի առարկենք, շամշյանական լուսանկարներից ո՞րը պիտի «հերքենք», լրատվությո՞ւնը, որտե՞ղ հրապարակված, քանի որ ֆոտոլրագրողը միաժամանակ համագործակցում է մի քանի հայաստանյան լրատվամիջոցների հետ:

Դատարանի կողմից պատշաճ ծանուցվելու դեպքում Շամշյանն իր ներկայացուցչի հետ կհայտնվի դատարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930