Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրանտները Վոլգոգրադում պաշտպանված կլինեն

Նոյեմբեր 26,2011 12:50

Հայ միգրանտները, մեկնելով արտերկիր, շատ հաճախ աշխատանքի եւ դրա դիմաց վճարման հետ կապված խնդիրներ են ունենում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության Արհմիությունների կոնֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ միասին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ մեր երկրի քաղաքացին Վոլգոգրադում օրինական աշխատելու ընթացքում եթե առնչվի որեւէ աշխատանքային խնդրի, կարող է դիմել տեղի Արհմիությունների կոնֆեդերացիա եւ ստանալ պահանջվող խորհրդատվությունն ու անհրաժեշտության դեպքում՝ նաեւ պաշտպանությունը: Այս մասին Ծաղկաձորում կայացած արհմիությունների գործունեությանը վերաբերող երկօրյա սեմինարի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նրա խոսքերով, սա արվում է թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում. «Ամբողջ Եվրոպայում արհմիությունները սկսել են պայքարել նաեւ թրաֆիքինգի դեմ: Մենք էլ ներգրավվեցինք այս գործընթացի մեջ: Հիմա էլ գործում է «թեժ գիծը», մարդիկ կարող են իրենց դժգոհություններով ու մտահոգող խնդիրներով դիմել, մենք նաեւ բրոշյուրներ ենք տրամադրում, սակայն ծրագիրը այլեւս չի ֆինանսավորվում»:

Ա. Խ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930