Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակը

Նոյեմբեր 26,2011 12:44


Զարթուցիչ ինձ ամեն առավոտ արթնացնում ես` չնայած մեղավոր չես: Արագ-արագ հագնվում և դուրս եմ գալիս` երբեմն կամ գրեթե միշտ առանց նախաճաշելու: Չեմ կարողանում հարմարվել և առավոտյան գոնե 5 րոպե դասից չուշանալ: Որքան մոտանում է առաջին դասաժամի ավարտը, այնքան անհամբեր եմ սպասում մեր «ցուցակին»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն»  խմբում որևէ մեկն արդեն «իրավունք չունի» խանութ գնալ առանց այդ մասին տեղեկացնելու…ցուցակ կա, բան կա:
Իսկ «ցուցակ» -ն իրենից ներկայացնում է «ուսանողի անուն»  գծիկ «այն ինչ ցանականում է ուտել»: Ամեն օր այն թարմացվում է` կախված մեր ախորժակից: Գումարը հավաքում ենք, տալիս «օրվա ուտելիքի պատասխանատուին»  և լսարանում անհամբեր սպասում նրա վերադարձին:
«Ցուցակի» -ի գաղափարը որպես այդպիսին ինչ-որ մեկին չի պատկանում, քանի որ առաջացել է պահի ազդեցության տակ, երբ սոված էին բոլորը, իսկ խանութ գնալու էր մեկը:
Իրականում մեր մասնաշենքն ունի և բուֆետ, և առաջին հարկում տեղադրված «ապարատ»: Միայն թե վերջինում ապրանքը համառորեն չի թարմացվում, իսկ բուֆետի «fast food»  այնքան էլ համեղ չէ: «Ցուցակով »  ուտելիք գնելը լավ, բայց շատ պատասխանատու գործ է:
Երբեմն «պատվիրված»  ուտելիքը կարող է վերջացած լինել: Այս խնդրի լուծումն էլ կա, այն պարզ է դառնում «ցուցակի»  ուսումնասիրությունից:

Աննա Փորսուղյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930