«Ժողովուրդը» տեղեկություններ ստացավ այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Կարեն Մալխասյանն իրականում կրթություն չունի եւ իր դիպլոմը գնել է: Զանգահարեցինք Մալխասյանին՝ պարզելու՝ ճի՞շտ է մեր տեղեկությունը:
-Պարոն Մալխասյան, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Բարձրագույն:
Կարդացեք նաև
-Որտե՞ղ եք ավարտել:
-Երեւանի պետական համալսարանի ինստիտուտը:
-Որտե՞ղ:
-Երեւանի պետական ինտիտուտ, Մոսկվայի ֆիլիալն է:
-Ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Տնտեսագետ:
-Իսկ Ձեր համալսարան-ինստիտուտը որտե՞ղ է գտնվում:
-Որ ճիշտն ասեմ՝ երկու տեղ փոխվել ա արդեն: Բայց հիմա ոնց որ բանում ա… էն…էն… Մերգելյան ինստիտուտում ա ոնց որ:
-Իսկ Ձեր ուսանելու տարիներին որտե՞ղ եք դասի հաճախել:
-Մե՞նք:
-Այ՛ո:
-Բանի.. պետական համալսարանի հետեւը մի հատ շենք կար, ինչ շենք էին ասո՞ւմ: Չեմ հիշում, վարձով տեղ էին վերցրել:
-Ի՞նչ շենք է, չե՞ք հիշում:
-Չէ՛:
-Մենք տեղեկություն ունենք, որ պարկի աշխատակիցների մեծ մասն իրենց դիպլոմները գնել են, դրա համար էլ փորձում ենք ճշտել:
-Ճշտեցի՞ք: Մի հատ բան էլ ես կարա՞մ ճշտեմ:
-Ասեք:
-Դուք տեղը գիտե՞ք, որտե՞ղ են վաճառում, մի հատ պետք ա:
-Ճիշտն ասած՝ ո՛չ:
-Բայց Հայաստանում տենց բան կա՞, որ դիպլոմ են վաճառում:
-Ես լսել եմ: