Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրինագիծը թերի է, դրա ներկայացման ձեւը՝ ոչ թափանցիկ

Նոյեմբեր 26,2011 12:20

Երեկ ՀՀ  նախագահ Ս. Սարգսյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ս. Նիկոյանին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Խ. Հարությունյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Էսպո կոնվենցիայի քարտուղարությանը, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը եւ ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ բնապապաններ: Հայտարարության մեջ ասվում է.

Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը: Արձանագրում ենք, որ նշված նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաեւ ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով: Մասնավորապես.

–         չի ապահովվել վերոնշյալ կոնվենցիաներից բխող ընթացակարգերը,

–         հասարակությունը զրկվել է իր հիմնարար իրավունքները իրագործելու հնարավորությունից,

–         չի ապահովվել “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 27.1 հոդվածով եւ ՀՀ կառավարության 25.03.2010թ. “Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին” N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը:

Ներկայացված նախագիծն ամբողջությամբ թերի է: Այն.

–         չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման եւ դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,

–         չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված  նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես` շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,

–         բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի եւ փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:

Հաշվի առնելով “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի կարեւորությունը, դատապարտում ենք գործադրի նման ոչ թափանցիկ գործելաոճը, պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից հանել սույն նախագիծը եւ ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը:

Սույն հայտարարությանը միացել են հետեւյալ կազմակերպությունները եւ անհատները՝

Էկոլոգիական հասարակական դաշինք

«Սոս Սևան» նախաձեռնող խումբ

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբ

«Չենք լռելու» նախաձեռնություն

«Ընդեմ կամայական կամայականությունների» ՀԿ

«Փրոփուս»  ՀԿ

Արման Վերմիշյան, բնապահպանության փորձագետ

Մերի Խաչատրյան, իրավաբան

«Սոնա-Դալմա» հիմնադրամ

«Հետաքննող լրագրողների» ՀԿ

«Էկոդար» ՀԿ

«Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ

Նինա Ստեփանյան, կենսաբան

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն

Սպառողների աջակցման կենտրոն

«Հրազդան» մարզադաշտի փրկության խումբը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930