Նոյեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 21:00-ի սահմաններում Զավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ:
Շտապ հաշված վայրկյանների ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, ոստիկանության, Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի և Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ԿՀԴՊԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակիցները դիմակավորված և հանդերձավորված ժամանակակից հատուկ միջոցներով:
Տեղում պարզվեց որ անհայտ անձը 9 հարկանի շենքի լուսամուտից դուրս պարզած զենքերից կրակում է, դեպքի վայրում հավաքվածները Ֆոտոլրագրողին պատմել են որ ոստիկանները շատ օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողություններով, վնասազերծել են մինչև ատամները զինված անձին և բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի Բաժին:
Կարդացեք նաև
Գագիկ Շամշյանը հարևաններից պարզել է որ բերման ենթարկվածը գործարար Աշոտ Ղազարյանն է, և որ նրա որդին Մոսկվայում ընդունվել է ինչ որ ինստիտուտ, ինչի առիթով էլ Աշոտ Ղազարյանը իր բնակարանում խնջույք է կազմակերպել, ու այդ ընթացքում էլ սկսել է զենքերից կրակել օդ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված բնակարանում են գտնվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները, Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ, Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:
Քննիչներն ու փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները թիվ 25 բնակարանում քննչական, փարձարարական աշխատանքներ են իրականացնում: Ֆոտոլրագրողը հենց նոր հայտնեց որ բաժին են տեղափոխվել Աշոտ Ղազարյանը և նրա ընկերը:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են որ Աշոտ Ղազարյանը հազիվ էր ոտքի վրա կանգնում: Քննիչի հանձնարարականով, բերման ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց վերջիններիս սթափության աստիճանը որոշելու համար:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի