Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 2 անց 50 րոպեի սահմաններում, Երևան-Իջևան ավտոմայրուղու 111-րդ կիլոմետրին «Վազ 21 07» մակնիշի 25 ՕՕ 476 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 1983թ. ծնված, Նոյեմբերյանի բնակիչ Անդրեյ Սերգեյի Մարգարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 15 մետր գլորվել և հայտնվել Աղստև գետում: Դեպքի վայրում հավաքվածները, ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրան և ուղևորներ՝ Նոյեմբերյանի բնակիչ, 1986թ. ծնված Ռաֆիկ Բաբաջանյանին և Գեղարքունիքի մարզի Արգութ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Անդրանիկ Բայանդուրյանին գետի մեջ ընկած ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ վաշտի, 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Բադիրյանն ու Կարեն Մատինյանը: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Վասիլ Սարգսյանը: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ավտոմեքենայի վարորդ Անդրեյ Մարգարյանի հայրը Պաշտպանության նախարարության գնդապետ Սերգեյ Կարապետյանն է, ով աշխատում էր ՀՀ ՊՆ Իջևանի X զորամասի հրամանատար, որը անցյալ տարի՝ դեկտեմբերին, Իջևանում հրազենային վնասվածքներ էր պատճառել մի քանի քաղաքացու և այս պահին կալանավորված է:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի