Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունները պետք է քննարկեն օրենքներ ընդդեմ «հոգեբանական բռնության»

Նոյեմբեր 26,2011 00:20

Ըստ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի՝ ԵԽ անդամ պետությունները պետք է ներառեն «հոգեբանական բռնություն» հասկացությունն իրենց քրեական օրենսդրության մեջ: ԵԽ կայքէջում այս կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ մանրամասնած է, որ հոգեբանական բռնությունը լայնորեն տարածված է, եւ կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ բառային վիրավորանք, սպառնալից վարք, ոտնձգություններ կամ զոհի մեկուսացում:

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն այս կապակցությամբ հաստատել է սերբ պատվիրակ Էլվիրա Կովաչի զեկույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել