Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի տարակուսանքը հիմքեր ունե՞ր

Նոյեմբեր 25,2011 23:05

«Առավոտի» աղբյուրների մատուցմամբ՝ ամիսներ առաջ, երբ ՀՀԿ-ում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին վերջնականապես մոռացված էին համարում, վերջինս համախոհների մի նեղ շրջապատում տարակուսանք էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու առնչությամբ: Նախկին քաղաքապետի եւ ընտրությունների կազմակերպման փորձառություն ունեցող Բեգլարյանի ասելիքը մոտավորապես այս էր եղել. Սերժն ինձ հանեց, էն Լեւոնը (խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է- խմբ.) Զուրաբյանին ՀԱԿ-ից հանեց… Հույսներն ո՞ւմ վրա են դրել, հիմա դրանք էս ընտրություններն ումո՞վ են անելու:

Մեր աղբյուրը հենց Բեգլարյանի ընտրական գործընթացները կազմակերպելու, ընտրազանգված մոբիլիզացնելու ու դրանք իշխանության համար ցանկալի հունով ուղղորդելու ունակությամբ էլ  բացատրեց, իր ասելով, հավաստի տեղեկությունը, թե՝ ՀՀ նախագահականում քննարկվում է առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու հարցը: Ըստ այդմ, նախատեսվում է փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնները տարանջատել եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակել հենց Գագիկ Բեգլարյանին՝  Արմեն Գեւորգյանին թողնելով միայն փոխվարչապետի խորհրդանշական պաշտոնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930