Լրահոս
Օրվա լրահոսը

«Սալյարկա ենք վառում, ի՞ նչ անենք. խի՞ էս որ դարն ա»

Նոյեմբեր 25,2011 22:35

 

Վազգեն Համազասպյանի անվան Էջմիածնի պետական քոլեջը գործում է 1930-ական թվականներից: Երկար տարիներ է` վերանորոգման աշխատանքներ այնտեղ չեն կատարվել, քոլեջում առկա են մի շարք խնդիրներ. «Առաջնային խնդիրներից մեկը շենքի վերանորոգման հարցն է: Բազմիցս դիմել եմ պետական մարմիններին, մասնավորապես` քաղաքապետարան, որպեսզի գումար հատկացնեն վերանորոգման համար, բայց ապարդյուն: Խնդիր կար` տանիքի հետ կապված, սակայն ոչ մի օժանդակություն չստանալով` ստիպված եմ եղել սեփական բյուջեից ներդնել և տանիքի մի հատվածը վերանորոգել»,- ասում է քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը:

Շենքի անմխիթար վիճակը միակ խնդիրը չէ, որ մտահոգում է ուսուցչական անձնակազմին և քոլեջի սաներին: Այսօր քոլեջը ջեռուցվում է վառարաններով. «Սալյարկա ենք վառում, ինչ՞ անենք. խի՞ ես որ դարն ա: Ես պետք է ինչ-որ կերպ ջեռուցում ապահովեմ, թե չէ»,- բորբոքվում  է տնօրենը:

Չնայած շենքային վատ պայմաններին և քոլեջում առկա խնդիրներին` ուսուցչական կազմը  շարունակում է աշխատել և իրենց գիտելիքները փոխանցել սաներին. «Անում ենք ամեն հնարավոր բան երեխաների կրթությունը լիարժեք և արդյունավետ դարձնելու համար: Ունեցել ենք շատ ուսանողներ, ովքեր իրենց ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասում է դաստիարակչական գծով փոխտնօրեն Մարիամ Հակոբյանը:

Մարիամ Գրիգորյանն, ով շուրջ երկու տարի է սովորում է հաշվապահական բաժնում, ունի նպատակներ և իր ապագան տեսնում է հայրենիքում. «Քոլեջում խնդիրներն ակնհայտ են և փորձել թաքցնել անիմաստ է: Շատ վատ պայմաններում է ընթանում ուսումնական պրոցեսը, բայց թե’ ուսանողների, թե’ ուսուցիչների միջև հարաբերությունները բարիդրացիական են, որը ջերմություն է հաղորդում: Կարծես հարազատ միջավայր լինի»:

Անկախ խնդիրներից` ուսանողները ամեն բան անում են իրենց օրը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար: ՈՒԽ-ի նախագահ` Սուսաննա Ջանոյանի խոսքերով, իրենք ակտիվ գործունեություն են ծավալում ՈւԽ-ի շրջանակներում. «Չկա միջոցառում, որին ներկա չգտնվենք: Վերջերս մասնակցում էինք Էջմիծնի տոնին նվիրված միջոցառմանը, որին հաջորդեց ուսանողների տոնը: Միջոցառումներին միշտ ներկայանում ենք մեր մտահաղացումով ու գաղափարներով»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930