Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն տեսնում է Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով առաջընթաց (ձայնագրություն)

Նոյեմբեր 25,2011 21:00

ԵՄ – Հայաստան հարաբերություններում առաջընթաց կա. ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՝ Եվրոպական միության եւ Հայաստանի հանրապետության միջեւ համագործակցության խորհրդի այսօր կայացած հանդիպումից հետո:

 «Մեր քաղաքական ու տնտեսական կապերն ամրապնդվում են,- ասել է Ֆյուլեն՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:- Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում, մենք պատրաստ ենք ներգրավել բանակցություններում՝ Հայաստանի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ՝ հենց տեսնենք Եվրոպական Հանձնաժողովի հիմնական առաջարկությունների կիրառման բավարար առաջընթաց, եւ Եվրոպական Միությունը նշել է, որ լուրջ առաջընթաց է կատարված այս առումով»:

Հանձնակատարը հավելել է. «Մենք շատ ուրախ ենք տեսնել Հայաստանի կողմից նոր եւ հավակնոտ բարեփոխումների ջանքեր, ուր համախմբված են ԵՄՀայաստան հարաբերություններին կարեւորագույն գերակայությունները»:

11_25_2011-94970_-2-_eu-armenia_council_pc-16-9

Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ասված է, թե Համագործակցության Խորհուրդն ընդգծել է, որ հարկավոր է արագացնել Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը:

Այս փաստաթղթում ԵՄ-ն հիշեցրել է ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների առումով շարունակական առաջընթացի կարեւորությունը եւ խրախուսել  Հայաստանին բարեփոխումների քայլեր անել այդ ոլորտներում: Հայտարարության մեջ հավելված է, որ ԵՄ-ն նշում է Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով առաջընթացը եւ ընդգծում, որ այս տարրերն Արեւելյան գործընկերության շրջանակներում երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներն են:

ԵՄ-ն նաեւ հաստատել է, որ Վիզայի ռեժիմի կարգավորման եւ ռեադմիսիայի շուրջ համաձայնագրերի բանակցություններն ակնկալվում է սկսել հաջորդ տարվա սկզբին:

Համագործակցության խորհուրդը նաեւ քննել է առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ վերահաստատելով, թե ստատուս – քվոն անընդունելի է, եւ որ այս հակամարտության լուծումը մնում է գերակայություն: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել շփման գծում պատահարների աճի առնչությամբ եւ կոչ արել բոլոր կողմերին՝ նվազեցնել լարվածությունը եւ ձեռնպահ մնալ ուժգին հռետորաբանությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930