Միխայիլ Տալի հիշատակին նվիրված գերմարցաշարը հատեց եզրագիծը: Հաղթող ճանաչվելու համար եզրափակիչ տուրում իրադարձությունների զարգացումը Արոնյանից անպայման հաղթանակ էր պահանջում: Մագնուս Կարլսենն արդեն հաղթել էր Հիկարու Նակամուրային ու 5,5 միավորով սպասում էր Յան Նեպոմնյաշչի-Լեւոն Արոնյան պայքարի հանգուցալուծմանը: Առաջատարի դիրքը պաշտպանելու համար հայ գրոսմայստերից արդեն միայն հաղթանակ էր պահանջվում: Լեւոնը դրա համար շատ ջանքեր գործադրեց, սակայն մրցակիցն արժանի ճակատամարտ տալով` նրանից խլեց օդի պես անհրաժեշտ այդ չարաբաստիկ կես միավորը:
Կարլսենն ու Արոնյանը մրցաշարն ավարտեցին 5,5-ական միավորով, սակայն շնորհիվ սեւ խաղաքարերով ավելի շատ մասնակցության, 1-ին տեղը բաժին հասավ նորվեգացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ