
Այսօր` նոյեմբերի 25-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի տարածքում ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն Դեբեդ գետն է նետել նույն քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա Արթուր Բաբայանը:
Շտապ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Լոռու մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարները:
Փրկարարներին հաջողվել է գետից դուրս բերել Արթուր Բաբայանին եւ հանձնել ոստիկանության Թումանյանի բաժնի և 1-03 ծառայության աշխատակիցներին:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնում էին, որ Ա. Բաբայանը եղել է ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: