Անցյալ տարի Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում կտրել, վաճառել են չգործող մայր գազատարի խողովակները: Մեծ տրամաչափի խողովակների գծամետրը փաստաթղթերով վաճառվել է….280 դրամով: Սակայն իրականում վաճառքի գինը 10 անգամ ավելին է եղել: Նշենք, որ խողովակները գտնվել են «Հայգազ» ընկերության հաշվեկշռում: Այս կերպ վաճառվել է 5.7 կմ խողովակ:
Զարմանալի է, որ խողովակների վաճառքը «չեն տեսել» իրավապահ մարմինները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ