Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն Տավուշում քննարկելու է ՀՀԿ-ական քաղաքապետի պարտության պատճառնե՞րը

Նոյեմբեր 25,2011 18:51

Նոյեմբերի 26-ին Դիլիջան կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Նախագահը, ի թիվս այլ գործերի, կատարելու է նոյեմբերի 13-ին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում  ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի պարտության պատճառների քննարկում: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ միայն մարզի ազգային անվտանգության, մարզային ոստիկանության եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ղեկավարությունն  է աշխատել Վարուժան Ներսիսյանի օգտին:

Իջեւանի ընտրություններից հետո  Տավուշի մարզպետի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս չնայած հարվածել է գործարար Սիլվա Համբարձումյանին, սակայն պաշտոնանկ չի արվի, քանզի կարողանում է Սյունիքում  ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: Նույն աղբյուրների պնդմամբ, Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար կնոջը հարվածելու պահին, Խաչատրյանի կողքին «Մարիոթ» հյուրանոցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պատահական չէր գտնվում. նա Սուրիկ Խաչատրյանին խնդրում էր, որ վերջինս իրեն պաշտոնանկ չանելու  համար միջնորդի  Սերժ Սարգսյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930