Նիկոլ Փաշինյանի խոսքը Ազատության հրապարակումՀայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց ուղիղ ժամը 6-ին՝ ոչ այնքան մարդաշատ հրապարակում։ Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն իր ելույթում նկատեց, թե անցած հանրահավաքին հետեւած մեկ ամսվա ընթացքում փոխվել է քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ըստ բանախոսի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականացան եւ այդ ընթացքում եղան մի շարք պաշտոնանկություններ. «Երթում մենք ասացինք՝ «Ալիկ՝ խուլիգան», եւ 4 օր հետո նա խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց։ Ալիկն այն մարդն է, որը բանտարկել է Կոնգրեսի տասնյակ ակտիվիետների եւ նա ստացավ այն, ինչին արժանի էր՝ օգտագործվեց եւ դեն շպրտվեց։ Սերժը ղրղզեց Ալիկին, ժողովուրդն էլ Սերժին կղրղզի»: Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին ի պատասխան հրապարակից հնչեց՝ «Սերժիկ հեռացիր»: