Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում ճանապարհները չէին փակել. խցանումներ էին Նոյեմբերյանից Իջեւան

Նոյեմբեր 25,2011 18:21

Նոյեմբերի 24-ին տեղացած առատ ձյան պատճառով դժվարացել էր երթեւեկությունը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին: Ժամը 17:20-ի սահմաններում Հայաստան բեռներ ներկրող «ֆուռ»-երից մեկը Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհից սահելով` փակել էր ճանապարհը: Այդ պատճառով այս ճանապարհին  ընդհանրապես խափանվել էր երթեւեկությունը: Մեքենաները ստիպված էին Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձգվող, ռազմական նշանակության հողային ճանապարհով: Այստեղ էլ մի «Ժիգուլի» սահելով`  դուրս էր ընկել ճանապարհից:

Նոյեմբերի 24-ին ժամը 18-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, «Մասիս Տոբակո» ընկերության գրասենյակի մոտ կուտակվել էր մոտ 20 «ֆուռ»: Դրանցից առաջինը թեքությամբ փակել էր ճանապարհի կեսը եւ մյուս բեռնատարների ճանապարհը: Սակայն ճանապարհի կեսը բաց էր եւ մարդատարներն անցնում էին այդ տարածքով: Նշված հատվածում, ինչպես նաեւ Ոսկեպար-Կիրանց ճանապարհին՝ խցանումների վայրում, ուժեղացված հսկողություն էին իրականացնում պետավտոտեսչության աշխատողները:

Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» եւ «Իջեւանի ՃՇՇ» աշխատողներն ավազախառն աղ էին ցրում, գրեյդերները մաքրում էին ճանապարհի ձյունը: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ հողի սողանքի պատճառով մեծացել է Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի երթեւեկը :

Ի դեպ, չնայած Երեւանում ՀԱԿ հանրահավաք էր, սակայն մարզի ոստիկանները չէին փակել ճանապարհները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930