Վիրուսները գնալով տարածվում են. ուսանողները հիվանդ են, բացակայում են, բացակայությունը հարգելի է. ակադեմիայում ցուրտ է: Մեզ է տեղեկացնում Գեղեցիկ արվեստենրի ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը: Ասում է՝ դեկտեմբերից ուսումնական հաստատությունում դասերը կդադարեցվեն. ուսանողներն են բողոքում, լսարանները չեն ջեռուցվում: Դասապրոցեսը կսկսվի փետրվարից եւ կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Պարոն Սեդրակյանն ասում է՝ ակադեմիայում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ցուցահանդես էր, բայց նորից ցուրտը «խանգարեց»: «Այստեղ ցուրտ է, երբ լուսերն էլ գնում են, դաս անելը պարզապես անհնարին է: Վերջերս էլ նման մի դեպք եղավ, եւ մեզ տուն ուղարկեցին»,- ասում է քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի Անժելա Զաքարյանը: Առաջին կուրսի ուսանողուհի Էլիզա Կարապետյանն էլ բողոքում է մասնաշենքից. «Ես շատ եմ ուզում, որ մեր ակադեմիայի մասնաշենքը վերանորոգվի: Իմ կարծիքով գեղեցիկ լսարաններում դասապրոցեսներն ավելի լավ կընթանան»,- ասում է նա:
Ստելլա Հարությունյան