Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանը չեկավ, Վանաձոր -Երեւան երթուղին էլ չէր գործում

Նոյեմբեր 25,2011 16:51

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը վանաձորցիների հետ չկայացավ` Երեւան-Վանաձոր սառցակալած ճանապարհի պատճառով: Վանաձորի Մխիթար Գոշ համալսարանի բակում հավաքվածները կարծես համոզված էին, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի գալու, բայց սպասում էին: Ժամանակը կարճացնելու համար ակտիվ զրույցի բռնվեցին՝ պատմելով այն խնդիրները, որոնք անհանգստացնում էին: Այդպես անցավ 2 ժամ: Կազմակերպիչները խոստացան Պաշտպանի հաջորդ այցի մասին տեղեկացնել լրացուցիչ:

 ՀԱԿ միտինգով պայմանավորված՝ պատճառաբանելով փակ ճանապարհը, չէր գործում Վանաձոր -Երեւան երթուղին էլ: Փոխարենն անարգել մայրաքաղաք էին գնում տաքսի ծառայություններն ու սեփական մեքենա ունեցողները:

 Վանաձորի ավտոկայանի հերթապահությունից էլ տեղեկացրեցին, որ մեքենաներն այսօր ենթարկելու են պրոֆիլակտիկ զննման ու վերանորոգման:

 Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930