Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշը վնասակար չէ, եթե հաճույքով ես ուտում

Նոյեմբեր 25,2011 16:48

Հանրային առողջության ոլորտի պատասխանատուներն այսօր «Արմատ» ակումբում բացատրեցին, թե որքան վնասակար են ճարպոտ սնունդը, ֆիզիկական պասիվություն ու «Fastfood»-երը: Ըստ բժիշկ-մասնագետների, հայերը կտրվել են բնությունից, ավելի շատ էներգիա են կուտակում, քան ծախսում, որն էլ հանգեցնում է ճարպակալման, սա էլ իր հերթին՝ սրտանոթային խնդիրների: Նրանց մեկնաբանմամբ՝ երեխաներից սկսած մինչեւ մեծահասակներ ամբողջ օրը համակարգչի առջեւ են նստած, չեն հետեւում իրենց սննդակարգին եւ գրեթե չեն ցուցաբերում ֆիզիկական ակտիվություն:

Հայկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվերյանի խոսքերով՝  Հայաստանի բնակիչների ամեն 3-րդն ունի զարկերակային բարձր ճնշման հետ կապված խնդիրներ. «Սրտանոթային խնդիրների պատճառները ծխախոտի օգտագործումն է, խոլեստերինի բարձր քանակը արյան մեջ եւ ճարպակալումը»: Մասնագետի ներկայացմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի բնակիչների, հայերի մոտ ավելի շատ տարածված է ոչ թե ճարպակալումը, այլ ավելցուկային քաշը, որը լուրջ ռիսկի գործոն է սրտանոթային բարդությունների՝ ինֆարկտների, ինսուլտների համար. «Մեր հասարակության մեջ դեռեւս օրգանիզմը հարգելու եւ սիրելու փիլիսոփայությունը չկա, որպեսզի մի փոքրիկ շեղում նկատելու դեպքում դիմեն բժշկի»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդեն խաշի սեզոն է, եւ այն եւս համարվում է ճարպոտ սնունդ, որքանո՞վ է խաշը նպաստում սրտանոթային հիվանդություններին, Պ. Զելվերյանը պատասխանեց. «Այն, ինչ օգտագործում ենք չափավոր, չի խանգարի: Բայց եթե ամեն օր խաշ օգտագործվի, դա արդեն վնասակար կլինի: Նկատի ունեցեք, եթե  մարդը մի բան հաճույքով է անում, դրանից ակնկալվող օգուտն ավելի շատ կլինի: Այսինքն՝ հաճույքի պահին սինթեզված էնդոֆիններն ավելի օգտակար կլինեն, քան խաշի միջի պոտենցիալ խոլեստերինը»:

ՀՀ առողջապահության  նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով էլ, 16 տարեկանից բարձր տղամարդկանց 54 %-ը ռեգուլյար ծխախոտ օգտագործող է, իսկ 20%-ի մոտ կան ֆիզիկական ակտիվության եւ ավելորդ քաշի լուրջ խնդիրներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930