Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկը, պատանին եւ ծերունին՝ Մնձուրու մեջ

Նոյեմբեր 25,2011 16:33

Հոկտեմբերի 16-ին լրացավ արեւմտահայ գրող Հակոբ Մնձուրու ծննդյան 125-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Ազգային գրադարանում այսօր կազմակերպվել էր Մնձուրու կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված միջոցառում: Ինչպես նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ նկարիչ Արթուր Անդրանիկյանը՝ հայ ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է գյուղագրության կամ, այսպես կոչված, կարոտի գրականության շնորհիվ, որի ներկայացուցիչն էր նաեւ Մնձուրին: «Նա ընդհանրացրեց հայ գյուղը` ներկայացնելով մարդու ներաշխարհը»,-հավելեց բանասերը: Նրա խոսքով, եթե այսօր հրատարակված լիներ Մնձուրու ողջ ստեղծագործությունը, ապա այն կկազմեր 5 պատկառելի հատոր, այնինչ՝ մինչ օրս լույս է տեսել գրողի գործերի ընդամենը 20%-ը:
Բանաստեղծ Արտաշես Ղազարյանի ձեւակերպմամբ` Մնձուրին գտավ եւ ներկայացրեց այն, ինչը մոռացության էր մատնվել. «Համատարած թշվառության մեջ նա բարձրացրեց հայ կնոջ կերպարը, ինչը նրա մեծագույն նվաճումներից է»:

Միջոցառման մասնակիցներից մեկն էլ փաստեց, որ մանուկը, պատանին ու ծերունին միաժամանակ ապրում էին Մնձուրու մեջ ու դրանով էր պայմանավորված նրա հանճարեղությունը:

Ազգային գրադարանում բացվել է նաեւ գրողին նվիրված նյութերի ցուցադրություն, որը ներառում է Մնձուրու ստեղծագործություններն ու նրա մասին պատմող ասույթները, գրքերն ու փաստաթղթերը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930