Քիչ առաջ Երեւանի ճանապարհային ոստիականության աշխատակիցները վարչական ակտ կազմեցին մի երիտասարդի նկատմամբ: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Մերսեդես բենց» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի ջիպ ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ երթեւեկելի մասի երկրորդ շարքում, ինչի հետեւանքով նշված հատվածում դժվարացել էր ավտոմեքենաների տեղաշարժը:
Ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ վարորդը 1984թ. ծնված Հայկ Խալաֆյանն է: Հավաքված քաղաքացիներն ասում էին, որ եթե ՃՈ աշխատակիցները բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ վարվեն այդպես, ապա քաղաքում որոշ չափով կկարգավորվի երթեւեկությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի