Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել

Նոյեմբեր 25,2011 15:58

ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից  մարզերից դեպի Երեւան բերող   ճանապարհների  ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին:

Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող ճանապարհի մոտ գտնվող ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ  Նուբար Բեյլերյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ իրենց տեղ հասնելը՝ ոստիկաններն արգելել են այդ ճանապարհով Երեւան եկող մեքենաների մուտքը, հատկապես, երբ վերջիններս եղել են շատ ուղեւորներով: Ժամը 15.30-ի դրությամբ, քանի դեռ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հսկում էին ճանապարները՝ չէր արգելվում մեքենաների մուտքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել