ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն՝ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը իր 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանով, սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը, արգելել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը:
Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ մարմինների հետ իրականացնելով համատեղ միջոցառումներ:
2011թ. նոյեմբերի25-ից 27-ը Սևանա լճից դուրս կբերվեն ձկնորսության համար նախատեսված բոլոր լողամիջոցները