Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին կայցելի Երեւան: Հայաստան իր այս երկրորդ այցի ընթացքում նա հանդիպելու է ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին եւ ԱԱԽ քարտուղարին. «Քննարկումների թեման լինելու է Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը»: Ըստ հաղորդագրության՝ այս այցը մաս է կազմում Եվրոպական Միության ջանքերին՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: