Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիստալ» գիշերային ակումբում խուլիգանության գործով տուժողին բերման չենթարկեցին

Նոյեմբեր 25,2011 15:37

Դատավոր Գագիկ Պողոսյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դԴատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.30-ին նշանակած նիստը ստիպված էր հետաձգել, քանի որ տուժող Անդրանիկ Մարտիրոսյանը բացակա էր՝ դատարանին անհասկանալի պատճառով:

Պետք է քննվեր Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք այս տարվա հունիսի 19-ին, ժ. 03.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբում կատարել էին խուլիգանություն՝ «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ»:

Ամբաստանյալները չէին ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Տուժողները 4-ն են՝ Թեհմինե Սողոմոնյանը, Մանվել Գալստյանը, Արարատ Պետրոսյանն ու Անդրանիկ Մարտիրոսյանը:

Պաշտպաններից տիկին Մարտիրոսյանը միջնորդեց, որ բերման ենթարկեն բացակա տուժողին: Մեղադրողն ասաց. «Առաջին նիստն է, չարժե նրա նկատմամբ բերման որոշում կայացնել» եւ միջնորդության ճակատագիրը թողեց դատարանի հայեցողությանը: Դատարանը գտավ, որ առանց տուժողի անհնար է գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելը եւ նախազգուշացրեց մյուս տուժողներին էլ, որպեսզի զգուշացնեն նրան:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930