Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր լուծումներ՝ հաղթահարելու Եվրոպական դատարանում գործերի կուտակումը

Նոյեմբեր 25,2011 15:02

Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ողջունել է «նոր գաղափարները»՝ հաղթահարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հազարավոր գործերի կուտակումները: Հանդես գալով Էդինբուրգում՝ ԵԽԽՎ Մշտական հանձաժողովի առջեւ, նա ասել է, թե ՄԻԵԴ բարեփոխումը, որը Եվրոպայի խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության գերակայություններից է՝ խիստ կարեւոր է: Նա նաեւ ընդգծել է ազգային մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման եւ ՄԻԵԴ վճիռների արագ եւ լիարժեք կատարման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել