Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանին այսօր բավարարո՞ւմ է ոչ-ոքին

Նոյեմբեր 25,2011 14:44

Ո՞վ կդառնա Տալի հուշամրցաշարի հաղթող: Հարցի պատասխանը կիմանանք մի քանի ժամվա ընթացքում, քանի որ այս պահին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները խաղում են:

Արոնյանը Յան Նեպոմնյաշչիի հետ եզրափակիչ` 9-րդ պարտիային ներկայացել է 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորողի կարգավիճակում: 8-րդ տուրից հետո Լեւոնի մրցակիցը, ինչպես նաեւ Կարլսենը, Կարյակինը եւ Իվանչուկը նրանից ետ են մնում կես միավորով: Իսկ Անանդը 4,0 միավորով վեցերորդն է: Ի՞նչ կլինի, եթե հայ գրոսմայստերն այսօր ոչ-ոքի խաղա: Արդյոք նա կճանաչվի՞ գերմրցաշարի հաղթող: Դա կախված կլինի  վերը նշված շախմատիստներից: Եթե նրանցից որեւէ մեկը հաղթի եւ միավորներով հավասարվի Արոնյանին, հաղթողի ճակատագիրը կորոշի կանոնակարգով սահմանված լրացուցիչ հաշվարկների կարգը: Իսկ այն ասում է` հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է այն շախմատիստին, որն այս մրցաշարում ավելի շատ է խաղացել սեւերով: Այնպես որ, հավասարության դեպքում հայ շախմատիստին շրջանցել կարող են Կարյակինն ու Կարլսենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930