Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի համար Սերժ Սարգսյանն ընտրություններում անմրցակից է

Նոյեմբեր 25,2011 14:49

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը, ըստ «Ռեգնումի», Բաքվում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներում, նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն կարող խոչընդոտել բանակցային գործընթացին. «Հայտարարությունները, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին՝ չեն համապատասխանում իրականությանը: Բոլոր երկրներում էլ պարբերաբար անցկացվում են ընտրություններ, բայց այդ երկրների դիրքորոշումները՝ անկախ արդյունքներից, չեն փոխվում: Մենք չտեսանք տարբերություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Առայժմ չենք կարող կանխատեսել Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց այս պահին չենք տեսնում իրական մի անձնավորության, որը կարող է մրցակցել Հայաստանի ներկա նախագահի հետ»:

ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում ընտրությունների առնչությամբ էլ փոխարտգործնախարարն ասել է, թե չի կարծում, որ
ԼՂ խնդրի վերաբերյալ այդ երկրների քաղաքականությունը կփոխվի ընտրություններից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել