Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. Զարգացնել տեղական արտադրությունը, հետո մտածել արտահանման մասին

Նոյեմբեր 25,2011 17:15

«Հայաստանը նախեառաջ պետք է կենտրոնանա տեղական արտադրության զարգացման վրա, հետագայում մտածի արտահանման մասին: Եթե նույնիսկ այսօր հայ-թուրքական բաց սահմաններ լինեին, Հայաստանը կարող էր արտահանում անել միայն հանքարդյունաբերության ոլորտում»,– այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը՝ խոսելով նոյեմբերի 21-23 Երեւանում անցկացված .

“>հայ և թուրք գործարարների համաժողովի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացելու հայտարարության մասին:

Մյուս կողմից, նա կարծում է, որ չնայած փակ սահմաններին, երկու երկրների միջեւ առկա են առեւտրատնտեսական կապեր, բայց հիմնականում Հայաստանն է ապրանքներ ներմուծում Թուրքիայից: Սակայն տնտեսագետը գտնում է, որ եթե փակ սահմանի դեպքում շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ապրանք ենք ներմուծում, սահմանի բացումը Հայաստանին կօգնի ավելացնելու նաեւ դեպի Թուրքիա արտահանումը, որն այսօր հասնում է ընդամենը 1.2 մլն դոլարի:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930