ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար՝ կարեւորելով այն հանգամանքը, որ այսուհետեւ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը (նախկինում այն Թբիլիսին էր):
«Առավոտ» օրաթերթ