Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներողությունը ներողություն խնդրելուն նման չէր

Նոյեմբեր 25,2011 13:30

Երեկ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, անդրադառնալով Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումներին, կարծիք է հայտնել, թե այդ իրադարձությունները մեզ հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են առնչվել այնտեղ ապրող հայերին: Մանոյանի ասելով՝ հայերի համար այդ զարգացումները կարող են մտահոգիչ լինել, եթե դրանց համատեքստում Թուրքիայի դերը մեծանա:

Նա այս պահին մտահոգիչ է համարել Իրանի դեմ արեւմտյան երկրների կողմից պատժամիջոցների խստացումը: Նրա դիտարկմամբ՝ պատերազմի հավանականությունը քիչ է, փոխարենը նա չի բացառել Իսրայելի կողմից ռազմական գործողությունների ծավալումը, որի վերաբերյալ նաեւ Արեւմուտքն է իր կարծիքն արտահայտել: «Իսրայելում կա այդ ցանկությունը, ինչը մեզ համար շատ վտանգավոր է, Իրանը մեր հարեւան եւ բարեկամ երկիրն է»,- եզրակացրել է Կիրո Մանոյանը:

Վերջինս անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1936-39թթ.-ներին թուրք զինվորականների կողմից ավելի քան 13 հազար քրդերի ջարդերի առնչությամբ խնդրած ներողությանը: Դաշնակցական գործչի ասելով՝ ավելի լավ էր այդպիսի ներողություն չխնդրել, որովհետեւ, Մանոյանի համոզմամբ, այդպիսի տեքստով ներողություն խնդրելն անպարկեշտություն է: «Դա ոչ պարկեշտ էր Էրդողանի կողմից, քանի որ նա ասաց, որ պետք է ներողություն խնդրի այն ժամանակվա միակ (Քեմալ Աթաթուրքի «Ժողովրդա-հանրապետական») կուսակցությունը: Այնպես ներկայացրեց, թե կուսակցությունն անկախ պետությունից գնաց եւ սպանդ արեց»,- հայտարարել է Մանոյանը՝ հավելելով, որ թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Դերսիմում կատարվածի համար պատասխանատուն Թուրքիայի պետությունն է: Ըստ քաղաքական գործչի՝ այդ ներողությամբ Թուրքիան փորձում է տարածաշրջանին բացատրել, թե որն է ժողովրդավարությունը, իսկ իրականում ոտնահարում է այն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930