Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբշինին» նախարարությունը չի մոռանա

Նոյեմբեր 25,2011 13:19

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Ռոբշին» ընկերության հայտարարություններին, թե առաջիկայում դատի է տալու բնապահպանության նախարարությանն իր կրած վնասների համար, ասաց. «Դրանք  «Ռոբշինի» հայտարարություններն են, իսկ մեր մասով ասեմ, որ տրամադրված ենք ընկերությանն այլընտրանքային լուծումներ առաջարկել, քանի որ, կառավարության որոշմամբ, Թռչկանը հատուկ պահպանվող տարածքների շարքին է դասվել, ու այնտեղ հիդրոէլեկտրակայան կառուցելու հնարավորություն չկա»:

Թե ինչ այլընտրանքային լուծումներ են առաջարկելու վնասներ կրած «Ռոբշինին», պարոն Հարությունյանն այսպես ասաց. «Այլ տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու հնարավորություն կտանք կամ էլ, եթե հնարավոր է, ջրվեժի ներքեւի մասում: Այնպես որ, որոշել ենք այս ուղղությամբ աշխատել, իսկ թե ինչ է որոշել ընկերությունը, դա արդեն իրենց գործն է»:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930