Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան լավ եւ վատ անուններ, կա դրանց նկատմամբ ձեւավորված վերաբերմունք

Նոյեմբեր 25,2011 13:18

Եպրաքսիա Հակոբյանը տարիներ շարունակ բարդույթավորվում էր: Պատճառը, իր իսկ խոսքերով ասած, անբարեհունչ եւ իմաստային առումով ոչ երեւելի սեփական անունն  էր: Հայրն էր իր մայրիկի  անունը դրել աղջկան՝ չցանկանալով վիրավորել ծնողին: Եփրաքսիան էլ սիրում էր Լիլիթ անունը. «Երբ 16 տարիս լրացավ, որոշեցի փոխել անունս, քանի որ տանել չէի կարողանում այն: Բայց դա չէր նշանակում, որ ես տատիկիս չէի սիրում, ամենևին»,-հավաստիացնում է արդեն անվանափոխված Լիլիթը`հավելելով, որ անվանափոխման մասին տեղյակ էին ընտանիքի անդամներից բոլորը`բացի հորից. «Պապաս շատ խիստ մարդ է, վախենում էի նրան ասել որոշմանս մասին, կարծում էի, թե դեմ կլինի, սակայն, ի զարմանս ինձ, հեշտությամբ համաձայնվեց»,-ասում է Լիլիթը:
Հոգեբան Գոհար Բարոյանն անվան ընտրությունը բացատրում է հոգեբանական տեսանկյունից. «Չկան լավ և վատ անուններ. կա վերաբերմունք դրանց նկատմամբ: Անունը կարող է որևէ կերպ չազդել երեխայի հոգեկանի վրա, բայց այն վերաբերմունքը, որ անվան հետ կապված ցուցաբերում են ծնողները, արդեն իսկ ստիպում է երեխային չսիրել, բացասական վերաբերմունք ցուցաբերել սեփական անվան նկատմամբ: Օրինակ՝ երեխային տատիկի անունն են դրել, իսկ նրա մայրը չի սիրում սկեսրոջը, չի էլ զլանում երեխային մեջ սերմանել ատելություն, թե տատու և թե անվան նկատմամբ»,-ասում է հոգեբանը: Երեխայի անվան ընտրության ժամանակ  կարևորում է ծնողների միասնական որոշումը. «Երեխան ծնվում է ծնողների համաձայնությամբ: Հետևաբար երեխայի անունն էլ պետք է ընտրվի երկուսի կարծիքը հաշվի առնվելով: Չի կարելի անտեսել հոր և մոր կարծիքը և չպետք է անուն դնել միայն մեկի ցանկությամբ, այլ պետք է ընտրվի այնպիսի անուն, որը երկուսին էլ դուր կգա»:

 

Պերճուհի Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930