Հայաստանյան բանկերից մեկի նախագահն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին: Պատճառը՝ «Facbook» սոցիալական ցանցում ողջ օրն անցկացնելն է: Բանկի աշխատակիցը մտադիր է դիմել դատարան եւ փնտրում է փաստաբան:
Բանկի նախագահը դուրս էր գրել իր աշխատակցի «Facbook»-ում գտնվելու ժամերը, եւ պարզել էր, որ նա «երկրորդ հիմնարկում» թրաֆիքինգի է ենթարկվում՝ աշխատում է 8 ժամից ավելի, քան՝ բանկում, չի տեղաշարժվում, իր տվյալներն էլ փոխանցել է 1000-ից ավելի անձանց, որոնց, նրա իսկ բառերով փոխանցել է «բանկային գաղտնիքները»:
Բանկի աշխատակիցն ասում է, որ իր «շեֆը» «ուտող-ուրացող» է, քանի որ նա ընդամենը նրան «Like»-եր է փոխանցել, իսկ դա ամսվա կտրվածքով 100-ի սահմանը չեն անցել: Բայց քանի որ իր ծսանոթ փաստաբան ասել է«Լայքերն» ապացուցողական նշանակություն չունեն», ուստի ինքը իր շեֆին մեղադրելու է դրդիչ գոչծողությունների համար: Ի դեպ նկատենք, որ հայրենի փորձագիտությունը «Լայքագետ» չունի, եւ անգամ դատարանում չի կարողանա փորձագիտական եզրակացություն տա:
Բանկի աշխատակցի գնահատմամբ, իր շեֆն ամեն առավոտ Ֆեյսբուքում իր անձնական լուսանկարն է տեղադրում, դրդելով բանկիր-ֆեյսբուքցիներին վերաբերմունք ցույց տալ: Ինքն էլ լայք է տվել, որ չասեն ՝ տեղում էր՝ չի ուզում:
Բայց դա չի նշանակում, թե ինքը չի տեղաշարժվում, գործ չի անում:
Ֆեյսբուքում իր տեղաշարժն ընդգրկել է ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան սահմանները: Հայցադիմումին կից կներկայացվի տեղեկանք այն մասին, թե մի ֆեսբուքցին որքան օգուտ է տվել բանկին՝ գործուղումների փոխարեն «գործարքներ» եւ շփումներ ձեռքբերելով:
Հիմնարկի վրա ինքն արժեցել է ընդամենը 12 000 դրամ. դա այն աթոռի գինն է, որին նստում է բանկի անխոնջ աշխատակիցը:
Հայցադիմումի կապակցությամբ մենք դիմեցինք բանկի նախագահին: Նա ասաց.
-Ես էլ դատարանին ներկայացնելու եմ մի տեղեկանք, որով կպարզվի, թե իմ աշխատակիցն ինչպես եւ ինչ գրաֆիկով է աշխատել: Եթե 8 ժամ եւ ավելի նա աջուձախ լայք է տալիս, ապա ինչ գործ ունի իմ հիմնարկում: Այս հիմնարկը ինչպես գիտեք փող է բաժանում ոչ թե՝ լայք:
«Ձեզ ուղղված լայքերը չե՞ն դիտվի մեղմացուցիչ հանգամանք» հարցին էլ պատասխանեց.
-Ինձ լայք թող տա գործն ավարտելուց հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ