Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Ութնյակից ձեւավորվել է հանցավոր խումբ, որը զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ՝ սեռական շահագործման նպատակով:
Աղունիկ Այվազյանը, Հասմիկ Առաքելյանը, Ծովիկ Ավետիսյանը եւ Մարիամ Սարգսյանը կալանավորվել են եւ ներկայումս պահվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կին մեղադրյալներից միայն մեկի՝ Հեղուշ Վասիլյանի նկատմամբ չի ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց:
Գլխավոր դերակատարը Աղունիկ Այվազյանն է, որին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի թրաֆիկինգի հոդվածով՝ մարդկանց շահագործման նպատակով հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու եւ պահելու դիտավորության համար:
Կարդացեք նաև
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ա.Այվազյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինի միջոցով Ծովիկ Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, քննությամբ չպարզված մի քանի անձանց հետ ստեղծել է հանցավոր խումբ:
Նա հավաքագրվածներից վերցրել է նրանց անձնագրերը, բռնություն գործադրելու սպառնալիքով ներգրավվել է մարմնավաճառության մեջ՝ տեւական ժամանակ ստանալով եւ յուրացնելով մարմնավաճառության համար վճարված գինը:
Մեղադրյալների բնակարաններից խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Նոկիա», «Բուրգատտի», «Դորադո» բջջային հեռախոսներ, «Տոշիբա» մոդելի նոթբուկ, «Ռեկամ» տեսակի ֆոտոապարատ, դոլար, դրամ, էմիրական գումարներ: