ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի քաղաքացիներին (անձանց): Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, 1 ամսվա ընթացքում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաեւ նրանք ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում պահեստազորում:
Անհրաժեշտ տեղեկությունների եւ աջակցություն ստանալու համար զանգահարել 511-533։
«Առավոտ» օրաթերթ