Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի «պակազուխա՞ն»

Նոյեմբեր 25,2011 12:35

«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ՝ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- երեկ «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներողությունը քրդական ջարդերի առիթով կարո՞ղ է նախադեպ դառնալ նաեւ Հայոց ցեղասպանության դեպքում, մանավանդ, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ընդամենը սառեցված է, ասաց ՌԱՀՀ փորձագետ Սարո Սարոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականների վերջերին Դերսիմում թուրք զինվորականների կողմից ավելի քան 13 հազար քրդերի սպանության համար։ Լրատվամիջոցները փաստում են, որ Էրդողանը Թուրքիայի առաջին ղեկավարն է, ով նման քայլ է արել։

Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, մեր զրուցակցի հավաստմամբ, քաղաքական որոշակի գործընթացների հետեւանք է՝ կապված Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ, եւ նպատակ է հետապնդում քուրդ զինյալներին զերծ պահել այդ հարցերում հետագա հավանական պայմանավորվածություններից: Փորձագետը չի բացառում, որ հետագայում, նաեւ հայ-թուրքական հաշտեցման զարգացումներում, Թուրքիան ի ցույց դնի քրդական հարցում իր զիջողականության պատրաստակամությունը, բայց խորհուրդ է տալիս միանշանակ չընկալել կամ հույսեր չկապել պաշտոնական Անկարայի նման կեցվածքի հետ, քանի որ «խնդիրն ավելի շատ ցուցադրությունն է, ոչ թե իրական նպատակը»:

Իսկ ներկա զարգացումների առանցքում հայերի կոտորածների առիթով Թուրքիայի կողմից նման՝ թեկուզ ցուցադրական քայլերի հավանականություն չի տեսնում:

Ն. Գ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930