Լրահոս
Օրվա լրահոսը

Սաունան վտանգավո՞ր չէ սրտային անբավարարվածությամբ տառապողների համար

Նոյեմբեր 25,2011 12:37

Պարզվում է սաունաները կարող են օգտակար լինել սրտային անբավարարությամբ տառապող հաճախորդների համար: Ինչպես հաղորդում է New Scientist գիտական պարբերականը՝ նման եզրահանգման է եկել ճապոնական գիտնականների խումբը՝ Տակասի Օհորիի ղեկավարությամբ: Խմբի գիտական ուսումնասիրությունը հրապարակված է The American Journal of Cardiology –ում: .

Օհորիի խումբը հետազոտել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը սրտի վրա: Ուսումնասիրությանը մասնակցել են մոտ 40 տարեց հիվանդներ, ովքեր տառապում էին քրոնիկ սրտային անբավարարությամբ:

Շաբաթը հինգ անգամ կամավորները 15 րոպե անցկացնում էին սաունայում, ապա 30 րոպես փաթաթվում էին ծածկոցով, որպեսզի պահպանեն մարմնի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր: Երեք շաբաթ անց փորձի մասնակիցների մոտ սրտի մղիչ գործառույթը լավացավ: Արդյունքում՝ տարածությունը, որը հիվանդները կարող էին հաղթահարել 6 րոպեի ընթացքում 337մետրից դարձավ 379 մետր:

Գիտնականների խումբը նաեւ արձանագրեց սաունայի դրական ազդեցությունը սրտանոթների ներքին թաղանթի վրա, մասնավորապես դրա՝ ճնշումը կարգավորելու ունակության վրա:

Սակայն քանի որ ամերիկյան սրտաբանների՝ ներկայումս գործողության մեջ գտնվող հանձնարարականի համաձայն՝ սրտային անբավարարությամբ հիվանդ մարդիկ չպետք է գտնվեն բարձր ջերմաստիճանի ազդեցության տիրույթում, Օհորիի խումբը խորհուրդ է տվել հիվանդներին՝ շոգեհարվել միայն մասնագետ-բժիշկների վերահսկողության ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930