Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքահայ երգչուհին երազում է երգել Շառլ Ազնավուրի հետ

Նոյեմբեր 25,2011 11:47

 

 

«Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է թուրքական «Սաբահ» թերթի հարցազրույցը թուրքահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ, որն ասել է, թե իր երազանքն է Անիի ավերակներում «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը կատարելն է: Պարբերականի հարցին, թե հայկական ազգանունը, հայ լինելը եւ հայկական երգեր երգելը խանգարո՞ւմ է նրան, Սիբիլը պատասխանել է.«Ցավոք, հայկական ազգանուն չունեմ եւ այդ առումով խոչընդոտներ չեն եղել։ Եթե հայկական ազգանուն ունենայի, վստահ եմ, չէր խանգարի ինձ անել այն, ինչ արեցի այս տարի։ Բայց բոլորն էլ գիտեմ, որ հայ եմ ու հայերեն երգում եմ։ Ժամանակին ընտանիքս ստիպված է եղել փոխել Թորոսյան ազգանունը Փեքթորոսօղլուի։ Հայաստանի հայերը շատ են գնահատում ինձ, բայց նաեւ հավելում են, թե պետք է փոխեմ ազգանունս։ Դա իմ ձեռքին չէ։ Կարեւորը ազգանունը կամ անունը չէ, այլ մարդ արարածի զգացումն է, հոգին, հայկական մշակույթին, լեզվին, անցյալին պաշտպան լինելը։

– Ժամանակակից հայ երգիչներին ճանաչո՞ւմ եք։ Լսո՞ւմ եք։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին ճանաչում եմ։ Մեկը մյուսից տաղանդավոր են։ Շատերին եմ հավանում եւ լսում։ Շատ կարեւորում եմ այն, որ Հայաստանում ծնողները փոքր տարիքից երեխաներին երաժշտական կրթություն են տալիս, կարեւորում են ուսումը։

– Կհամագործակցե՞ք հայ երգիչների հետ։ Կա՞ն նման առաջարկներ։

– Շատ կուզեի մի օր Անդրեի հետ զուգերգ ունենալ։ Հրաշալի երգիչ է, միաժամանակ համեստ անձնավորություն։

-Եթե նոր ալբոմ ունենաք, ի՞նչ հայկական երգեր կլինեն։

– Մի քանիսը կան մտքիս մեջ, բայց ուզում եմ, որ անակնկալ լինի բոլորի համար։

– Երազում եք Անիի ավերակներում երգել։ Է՞լ ինչ երազանքներ ունեք։

– Երազանքները չեն լրանում, եթե լրանան, հույսով լցված մեկը չեմ կարող լինել։ Շատ երազներ ունեմ, բայց ամենամեծը Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալն ու հետը հայերեն երգեր երգելն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930