Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատային «բազարներ»

Նոյեմբեր 25,2011 11:38

«Հայացքն» անդրադարձել է նախընտրական ցուցակներին եւ գրել է.«Վերջնականապես որոշվել է. Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ոչ մի գործարար չի ընդգրկվելու։ Լինելու է մաքուր քաղաքական ցուցակ։ Բայց այս քայլը զուտ պարզ աչքակապություն է։ Որովհետեւ մեր ունեցած հավաստի տվյալներով՝ ՀՀԿ-ական գործարարներն ու օլիգարխներն իրենց թեկնածությունը դնելու են մեծամասնական ընտրակարգով։ Եվ այսպես՝ ցուցակով «մաքուր» են գնալու, մեծամասնականով՝ «կեղտոտ»: Իսկ խորհրդարանում խառնվելու են իրար։ Ի՞նչ է փոխվում։ Ոչինչ։ Որոշ գործարարներ արդեն վերեւից «դաբրո» են ստացել մեծամասնականով առաջադրվելու համար։ Առայժմ մեզ հայտնի են մի քանի անուններ՝ Աշոտ Աղաբաբյան, Սամվել Ալեքսանյան, Աշոտ Արսենյան։ Նույնիսկ Արզաքանցյանի մասին է խոսք գնում»։

Նույն թերթը նաեւ գրում է.«Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Աջափնյակում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը։ Վերջինս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է։ Ռուբեն Հովսեփյանը չի հերքել լուրը։ «Մտադիր եմ առաջադրվել, բայց վերջնական դեռ չեմ որոշել, մի քիչ շուտ է դեռ»,- ասել է թաղապետը՝ ավելացնելով, որ անկուսակցական է։  Նշենք, որ Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ՀՀԿ անդամ Հարություն Փամբուկյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930