«Ժողովուրդը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Սասուն»ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ, ով ասել է, թե վստահ է, որ Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ «Կոնգրեսը երկրում արդեն քաղաքական մթնոլորտ է փոխել։ Եթե Հայ ազգային կոնգրեսը չլիներ, հավատացեք, երկիրն այսօր շատ ավելի վատ վիճակում կլիներ»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նա։ Իսկ հարցին, թե տպավորություն է, որ ժողովուրդը հոգնել է ոչ միայն իշխանություններից, այլեւ Հայ ազգային կոնգրեսից, Միքայելյանն ասել է. «Եթե ժողովուրդը հոգնի Կոնգրեսից, նշանակում է՝ հոգնել է ինքն իրենից։ Բայց Կոնգրեսից հասարակությունը երբեք չի հոգնի»: