Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր ձեռքերն արյունոտ չեն, ու չգիտենք, թե ումն են արյունոտ

Նոյեմբեր 25,2011 11:01

«Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր»խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ: Հիշեցնելով, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի բնակչության հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իրենց ձեռքերն արյունոտ չեն, իրեն ք մարդասպան չեն եւ բաց ճակատով են գնում ընտրությունների, լրագրողը հարցրել է.

– Եթե ասում եք՝ մեր ձեռքերը արյունոտ չեն, ուրեմն գիտեք նաեւ, թե ում ձեռքերն են արյունոտ…

– Ես իրավապահ մարմինների ներկայացուցիչ չեմ, ես խոսում եմ մեր տեսակի մասին։ Իսկ մեր կենսագրությունը բաց է, բոլորիդ աչքի առաջ է։ Բոլոր քաղաքական ուժերին կարող եք իրենց մասով հարցնել։ Բայց մենք խոսել ենք մեր տեսակի մասին՝ երբեւէ չմատնանշելով քաղաքական ուժերի։ Եվ ընդհանրապես չենք ասել այլ քաղաքական ուժերը էսպես են, մենք այսպես ենք։

– Ձեր կարծիքով, ովքե՞ր են մարդասպան։

– Ես էդպիսի կարծիք արտահայտելու իրավունք չունեմ, որովհետեւ ես իրավապահ ուժերի ներկայացուցիչ չեմ եւ չեմ կարող ասել՝ որ ուժերում նման մարդիկ կան։

– Իսկ դա չի՞ ենթադրում, որ ձեր մարդասպան չլինելու մասին էլ պետք է խոսեք միայն իրավապահ մարմիններին ցուցմունք տալիս։

– Ոչ, ներողություն։ Սխալվում եք։ Մենք քաղաքական ուժ ենք, հանդիպումների մեջ խոսում ենք մեր ընտրազանգվածի հետ, խոսում ենք մեր տեսակի մասին, խոսում ենք մեր կատարած աշխատանքների մասին, խոսում ենք այն ամեն մասին, ինչպես ենք մտածում եւ ընդհանրապես՝ հիմա, վաղ եւ ապագայում։ Սրա մասին է խոսքը։ Եվ եթե դուք ուշադիր լինեք, բոլոր ուժերն էլ իրենց քարոզարշավի ընթացքում իրենց ընտրազանգվածի հետ խոսում են իրենց տեսակի մասին։

– Հնարավո՞ր է՝ ձեր ընտրողները, որոնց հետ հանդիպում եք, մտածում են, որ ձեր ձեռքերը արյունոտ են եւ դուք նրանց հակառակը համոզելու կարիք ունեք։

– Մեր ընտրազանգվածից նույնիսկ շատերը չգիտեն՝ որ օրենսդրական նախաձեռնությունն ենք մենք արել, որը մենք չենք արել։ Մենք ամեն ինչի մասին էլ խոսում ենք իրենց հետ եւ դա արդարացված է եւ ճիշտ է։ Եթե ես չտամ բացատրություն իմ ընտրողին, ապա ո՞վ պետք է տա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930