Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց: Չնայած դրան նա պահպանում է մեկ միավորի առավելությունը

Նոյեմբեր 25,2011 10:20

   Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության յոթերորդ տուրում 18 տարեկանների մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց` միավորը բաժանելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Այդուհանդերձ, հայաստանցի շախմատիստը մեկ միավորի առավելություն ունի 2-7-րդ հորիզոնականներն զբաղեցնող մոտակա մրցակիցների նկատմամբ: Այս տարիքային խմբում հաղթանակ տոնեց նաեւ Ռոբերտ Աղասարյանը:
Հովհաննես Գաբուզյանը (16 տարեկաններ ) միավորը բաժանեց լեհ Կամիլ Դրագունի հետ ու 5,5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Կես միավոր ավելի ունի միայն լիտվացի Թոմաս Լաուրուսասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930